10 / Հոկտեմբեր / 2022 : 14-38

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել Ուկրաինայի տարածքը


Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը դիմել է երկրում գտնվող իր քաղաքացիներին և կոչ արել հնարավորինս շուտ լքել երկիրն այն բանից հետո, երբ երկուշաբթի ուկրաինական քաղաքներում պայթյուններ են հնչել։

«ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին պատսպարվել և (այնուհետև) լքել Ուկրաինան անմիջապես, մասնավոր կերպով՝ օգտագործելով վերգետնյա տրանսպորտի տարբերակները, երբ դա անվտանգ լինի», - ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 83 հրթիռ, 43-ը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը՝ հղում կատարելով Գլխավոր շտաբի տվյալներին, գրում է korrespondent.net-ը։
«Այսօր ժամը 06:20-ից 11:15-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունը Կասպից ծովի և Նիժնի Նովգորոդի շրջաններից հրթիռային և հրթիռաավիացիոն հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ Կիև, Լվով, Պրիլուկի, Խմելնիցկի, Դնեպր, Նիժին, Ժիտոմիր, Խարկով քաղաքներին»,- նշել է նա։


Բացի այդ, ռուսական կողմը, Կիևի պնդմամբ, Բելառուսի և Ղրիմի տարածքներից ավիահարվածներ է հասցրել իրանական «Շահիդ» տիպի 17 անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Դիտվել է 621644անգամ
Վերջին լուրեր