21 / Հոկտեմբեր / 2022 : 15-14

Մեդվեդևն Իլոն Մասկին հրավիրել է Մոսկվա՝ Հաղթանակի օրը նշելու

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան ամերիկացի գործարար Իլոն Մասկի՝ Դոնբասում Արտյոմովսկի ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին հարցին, նրան հրավիրել է Մոսկվա՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Այս մասին գրում է Լենտա․ռու-ն։

«Կհանդիպենք Մոսկվայում՝ Հաղթանակի օրը»,-գրել է Մեդվեդևը:

Նշենք, որ մեկնամաբնություններին փոխանակումը սկսվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասիի հրաժարականի վերաբերյալ Մեդվեդևի կատարած մեկնաբանությունից։

«Ցտեսություն, շնորհավոր հազար»։


Նա անդրադարձել է բրիտանական տաբլոիդներին, որոնք սոցցանցերում քարոզարշավ են սկսել՝ ով է ավելի երկար «դիմանում»՝ Թրասսը, թե՞ հազարը (բանջարեղեն), որը քայքայվում է 35 օրում։



Նշենք նաև, որ ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ում արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կատակին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի վերաբերյալ։

«Շատ լավ տրոլինգ, ճիշտն ասած»,- գրել է Մասկը Մեդվեդևի գրառման տակ։

Նշենք,որ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 44 օր։ Նրա վարչապետության պաշտոնավարումն ամենակարճն էր բրիտանական պատմության մեջ:

Yelaket.am


Կարդացեք նաև՝
Մասկը նշել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հավանական սցենարը

Իլոն Մասկը ցանկանում է Tesla-ն ավելի թանկ դարձնել, քան Apple-ն է

Իլոն Մասկը հրաժարվել է Ուկրաինայի համար վճարել Starlink արբանյակային ցանցի համար

Կարդացեք նաև՝

Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Զելենսկին պատասխանել է Մասկին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13174անգամ
Վերջին լուրեր