21 / Հոկտեմբեր / 2022 : 15-24

Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում

Yelaket.am-ը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացավ, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։25-ի դրությամբ, Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
կարդացեք նաև՝

Շիրակի մարզում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ)


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 10854անգամ
Վերջին լուրեր