22 / Հոկտեմբեր / 2022 : 09-29

Լևոն Արոնյանը հայր է դարձել

Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր, այժմ ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հայր է դարձել:


Հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լևոն Արոնյանի և նրա ընտրյալ Անիտա Այվազյանի դուստրը:

Հիշեցնենք` 2021 թվականի փետրվարի 24-ին Լևոն Արոնյանը հայտնել էր Հայաստանի հավաքականից հեռանալու ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալու ի որոշման մասին:

Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Արոնյանն Անիտա Այվազյանի հետ տեղափոխվել էր ԱՄՆ` բնակության:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45341անգամ
Վերջին լուրեր