28 / Հոկտեմբեր / 2022 : 15-05

Այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Նարեն

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը:

Այս տարվա պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:

Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է, և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ՝ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում՝ նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:

Նարեի մրցութային երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին՝ «Պտտի՛ր հրաշքը» խորագրով: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի:


Տեսանյութը՝ ստորև
Կարդացեք նաև

«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Կարդացեք նաև

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33610անգամ
Վերջին լուրեր