30 / Մարտ / 2020 : 08-33

 

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 14-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 14-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր: Այս մասին կառավարության արտահերթ է նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Նախարարը փոխանցեց, որ պացիենտը, ում վիճակը ծայրահեղ ծանր է, շուտով կհամալրի ծանր վիճակում գտնվողների շարքերը: Իսկ 14 ծանրերից 2-ը, որոնք, նախնական կանխատեսումներով, պետք է համալրեին ծայրահեղ ծանրերի շարքերը, չեն անի դա:

Այս ամենը բժիշկների աշխատանքի շնորհիվ է:

Դիտվել է 5254անգամ
Վերջին լուրեր