23 / Հունվար / 2020 : 11-19

Սոլեյմանիի սպանությունն իր հետևանքները կթողնի՞ Հայաստանի վրա 

Սոլեյմանի սպանության և տարածաշջանում մասնավորապես Հայաստանի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ վերջին զարգացումները այս մասին Ելակետ լրատվականը /yelaket.am զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։ 

«Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր առերևույթ բացահայտ ցուցադրական այսպիսի գործողություն չէր կատարվել։ ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով հունվարին 3-ին Բաղդադի օդանավակայանում սպանվեցին Իրանում ռազմական խոշոր պաշտոն զբաղեցնող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրա որոշ աջակիցներ, այդ թվում՝ իրաքում շիա մահմեդականների ռազմական ամենախոշոր խմբավորումներից մեկի հրամատարի տեղակլը։ Դե իհարկե խնդիրը այստեղ Ղասեմ Սոլեյմանին է։ Նա իրանական ռազմական խոշոր բարձր պաշտոնյա էր և իհարկե Իրանը շատ կտրուկ արձագանքեց։

Մեխանիկորեն հունվարին հայաստանյան փորձագիտական դաշտը բաժանվեց երկու մասի։ Մի մասը, ովքեր ծանոթ էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև պատկերացումներ ունեին, թե Իրանի արձագանքն ինչհպիսի կլինի։  

-Փորձագետների մի մասը խորհուրդ տվեցին ավելի զգոն լինել, որ այս ամենը Սոլեյմանիի սպանությամբ չի ավարտվի և հետևաբար իր վատ հետևանքները կթողնի Հայաստանի վրա։ 

Մի մասն էլ, որ պարոն Փաշինյանի կողմնակիցներին էին, քանի որ ինստիտուտներ կային աշխատող, և այս ամենի վերաբերյալ իշխանություններին զեկուցում էին, իբրև թե ոչ մի բան էլ տեղի չի ունենա և ամեն ինչ լավ կլինի և հենց ինքը՝ պարոն Փաշինյանը, վիրավորական գրառում կատարեց իր պատին և բացահայտ վիրավորել էր այն փորձագետներին, ովքեր խորհուրդ էին տվել ավելի զգոն լինել։ Պարոն Փաշինյանը խորհուրդ էր տվել «տնայնագործ գեոպոլիտհիկներին» հանգիստ նստել տեղները։ Ենթադրաբար, պարոն Փաշինյանին դուր չէր եկել «տնայնագործ փորձագետների» խորհուրդները, որ դա բերելու է տարածաշրջանում կտրուկ լարմանը և մեխանիկորեն, երեկ երեկոյան տեսանք, որ ցավոք սրտի, «տնայնագործների» խորհուրդները շատ ճիշտ էին։ 

Մենք տեսանք, որ Իրանը Սուլեյմանիի սպանությունը հենց այնպես չի ներելու և տեսանք, որ երեկ երեկոյան, չնայած այն հանգամանքին՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Տոտենբերգը կոչերով էին հանդես եկել դիմելով Իրանին և խնդրել էին չպատասխանել Սոլեյմանիի սպանության համար։ Սակայն Թեհրանը իր սեփական գիծն է տանում այս ամենի մեջ։ Այսօր գիշերը Իրաքի տարածքում գտնվող 2 ամերիկյան խոշոր ռազմաբազնաները, որոնցից մեկը գտնվում է իրաքյան Քրդստանում Էրբիում իսկ մյուսը Իրաքի արևմուտքում և համարվում է ամերիկյան 2-րդ ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել։

Իսկ Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա հարցին՝ քաղաքագետը պատասխանեց, որ ամեն դեպքում տարածաշրջանում և մերձավոր արևելքում իրավիճակը կարող է շատ կտրուկ լարվել ընդհանուր առմամբ։ 

-Ինչ վերաբերում է Հայաստանը կներքաշվի այս գործընթացների մեջ ՝ այս պահին չեմ կարող ասել կապված է, թե կոնկրետ ամերիկյան կողմը և ընդհանրապես, ընթացող գործնթացներն ի՞նչ ուղղությամբ կընթանան, որովհետև, եթե տեղի ունենան մեծ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Հայաստանը կառնչվի այս գործողությունների բացասական և ամենակարևորի հետ՝ կփակվի հայ-իրանական սահմանը, և ինչու ոչ՝ Հայաստանի սահմանին կկուտակվեն բազմաթիվ փախստականններ՝ եթե իհարկե Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենան ռազմական խոշոր գործողություններ և եթե Իրաքի և Իրանի տարածքները ընդգրկվեն այդ ռազմական գործողություններում։ Այս պահի դրությամբ որևիցե բան չի կարելի ասել որովհետև գորընթացները շատ արագ են զարգանում։ 

ժամեր առաջ Իրանի իշխանությունները սպառնացել են ԱՄՆ-ի իշխանություններին՝ եթե ԱՄՆ-ը պատասխան ռազմական գործողությամբ հանդես գա, այսինքն՝ եթե վերջինս պատասխանի Իրաքի տարածքում հրթիռակոծմանը, ապա Իրանը կհարվածի Իսրայելի երրորդ մեծության քաղաքին՝ Հայֆային և Արաբական Միացյալ էմիրությունների ամենամեծ քաղաք Դուբային և տեսեք, թե ինչ գործընթացներ տեղի կունենան։ 

Ըստ իրանական աղբյուրների իրանի հարվածներից ամերիկյան ռազմաբազնաերում սպանվել է 80 մարդ և մեծ վնասներ են հասցվել ռազմաբազաներին։ 

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հունվար / 2020 : 11-19
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 47061անգամ
Վերջին լուրեր