30 / Մարտ / 2020 : 10-56

Որ ջերմաստիճանի դեպքում է կորոնավիրուսն ավելի ակտիվ

Հոնկոնգի համալսարանի գիտնականներն անվանել են ջերմաստիճանը, որի դեպքում կորոնավիրուսն ավելի ակտիվ է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են medRxiv պորտալում, փոխանցում է Լենտան։

Ըստ հետազոտողների, կորոնավիրուսի «սիրելի» ջերմաստիճանը զրոյից մոտ չորս աստիճանն է: Եթե ախտահանում չիրականացվի, ապա նման պայմաններում այն կմնա ակտիվ 14 օր:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսը չի «հանդուրժում» բարձր ջերմաստիճանը․ 70 աստիճանի դեպքում, այն 5 րոպեի ընթացքում «ապակատիվանում է»:

Դիտվել է 27327անգամ
Վերջին լուրեր