31 / Մարտ / 2020 : 06-19

Ադրբեջանական սադրանքներն, ինչպես միշտ, անպատասխան չեն մնա. Արծրուն Հովհաննիսյան

 

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Վստահ եմ ադրբեջանական սադրանքները ինչպես միշտ անպատասխան չեն մնա: Փառք Հայոց բանակին»:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Մարտի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող:

Միաժամանակ. հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և պանդեմիայի պայմաններում ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի ձեռնարկած գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Դիտվել է 17976անգամ
Վերջին լուրեր