01 / Ապրիլ / 2020 : 06-19

Վարչապետի խոսնակը՝ Համալիրի մահճակալների մասին

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ,

Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։

Դիտվել է 4162անգամ
Վերջին լուրեր