01 / Ապրիլ / 2020 : 17-36

Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստին ներկա են սահմանափակ թվով մարդիկ

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 30-ին մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին: Այսօր տեղի է ունենում նրա հոգեհանգստի նաև Լևոնի և Արիանեի հարսանիքի քավոր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նշենք, որ ծաղկեպսակներ կային ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ընտանիքի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլոց

Հիշեցնենք, որ Արիանան վթարի էր ենթարկվել, որից 10 օր անց հիվանդանոցում մահացել էր:

Լուսանկարները՝ armdaily.am-ի

Դիտվել է 13471անգամ
Վերջին լուրեր