06 / Ապրիլ / 2020 : 20-48

Նիկոլ Փաշինյանը չխոստացավ, որ ուսուցիչների աշխատավարձը կբարձրացնեն ու պարգևավճարներ կտան

 

Այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս շրջանում ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում․ «Ես հպարտանում եմ նրանցով ու շնորհակալություն հայտնում»:

«Ես ուզում եմ ասել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը հասել է 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը մոտ 10 տոկոսով բարձրացել էր: Մենք հիմա ճգնաժամի պայմաններում ենք աշխատում, այս պահն արդեն իսկ որոշակիորեն բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձը:

Ես չեմ ուզում խոստումներ տալ, որոնք այս պահին կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել»-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք չեն պատրաստվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձն ու տալ պարգևավճարներ:

Փաշինյանի խոսքերով, արդեն այն, որ այսօր ուսուցիչներն ապահովված են աշխատանքով ու աշխատավարձով, լավ է, քանի որ բազմաթիվ մարդիկ այսօր սոցիալական խնդիրներ ունեն:

Դիտվել է 7319անգամ
Վերջին լուրեր