07 / Սեպտեմբեր / 2020 : 18-46

Սաակաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի թեկնածու

Ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետի թեկնածու է անվանել: Այս մասին այսօր հայտնել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, գրում է vestikavkaza.ru-ն։ 

«Միխայիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան եւ առերեսվի իր ժողովրդի հետ»,- նշել է Նա:

«Հենց այդ պատճառով «Միասնական ազգային շարժումը» եւ միացյալ ընդդիմությունը որոշում են ընդունել նրան վարչապետի թեկնածու անվանել»,-Վաշաձեի խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան: 

Այսօր երեկոյան Սահակաշվիլին խոստացել է հատուկ հայտարարություն անել Վրաստան վերադառնալու ծրագրերի կապակցությամբ։ «Վաղը դիմում կանեմ իմ վերադարձի ծրագրի կապակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում նշել է քաղաքական գործիչը: 

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, մեկնաբանելով նախկին նախագահի մտադրությունները, հայտարարել է. «Թող գա»: 

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Թող գա. Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի ծրագրերի մասին

Դիտվել է 22345անգամ
Վերջին լուրեր