10 / Ապրիլ / 2020 : 10-31

Ռուսաստանը ներկայացրել է Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասով իր դիրքորոշումը

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է Արցախի ընտրությունների մասով Ռուսաստանի դիրքորոշումը:

Զախարովան մասնավորապես հայտարարել է, թե Ռուսաստանը որպես հիմք ընդունում է այն, որ ընտրությունները անհրաժեշտ են բնակչության նորմալ կյանքն ապահովելու համար:

«Միևնույն ժամանակ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով և զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ Արցախի ընտրությունների մասով եղել է ԵԱՀԿ ՄԽ հայտարարություը՝ հավելելով, թե չի կարծում, որ հարցի խաղաղ կարգավորման հետագա ընթացքն այս կամ այն կերպ կախված է տեղի ունեցած ընտրություններից:

Դիտվել է 21020անգամ
Վերջին լուրեր