10 / Ապրիլ / 2020 : 11-48

Ռուսաստանում հայ տղամարդը պատանդ է վերցրել քրոջը, նրա երեխաներին, պահանջել է 200 միլիոն փոխանցել Հայաստանին, կործանիչ ու որ նախագահը զանգի իրեն

 

Պյատիգորսկում հատուկ օպերացիայի արդյունքում ազատ են արձակվել կինն ու նրա երկու անչափահաս երեխաները, որոնց պատանդ էր վերցրել այդ կնոջ եղբայրը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Նախնական տեղեկություններով, Հովսեփ Մ.-ն հոգեկան շեղումներ ունի: Նա Պյատիգորսկ է գնացել Մոսկվայից, պատանդ է վերցրել քրոջը, վերջինիս երկու երեխաներին, պահանջել է 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին՝ որպես բարեգործություն, և պնդել է, որ նախագահը զանգահարի իրեն: Նա նաև կործանիչ է պահանջել:

ՌԻԱ Նովոստին իր հերթին հայտնում է, որ տղամարդն ապրում է Մոսկվայում, աշխատում է որպես բռնցքամարտի մարզիչ: Գործակալության զրուցակցի խոսքերով, հնարավոր է նա այդ քայլին գնացել է անքնության արդյունքում առաջացած խնդիրների պատճառով. Աչքի վիրահատությունից հետո նա հատուկ դեղեր է ընդունում, ինչի արդյունքում չի կարողանում քնել: Հնարավոր է՝ դրա արդյունքում նրա նյարդերը տեղի են տվել:

Հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 25005անգամ
Վերջին լուրեր