Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2020 : 20-53

Հայաստանը շարունակում է ԼՂ հարցով սերտ խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի հետ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ եւ դաշնակիցներին հայտնում է «գետնի վրա» իրավիճակի մասին: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ առանձին` ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ իր դաշնակիցներին տեղեկացնում է «գետնի վրա» իրավիճակի մասին»,- ասել է նախարարը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի այս փուլում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին:

Դիտվել է 20600անգամ
Վերջին լուրեր