Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2020 : 21-09

Հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Դիտվել է 52310անգամ
Վերջին լուրեր