Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ժնևում Երևանի ժամանակով ժամը 17:00-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Մինչ այդ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: