31 / Հոկտեմբեր / 2020 : 00-33

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ժնևում Երևանի ժամանակով ժամը 17:00-ին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել էր  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Մինչ այդ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

Դիտվել է 62362անգամ
Վերջին լուրեր