04 / Նոյեմբեր / 2020 : 14-11

Քննչական կոմիտեի նախագահը 180 քննիչների հետ առաջնագծում է․ Արթուր Մելիքյան

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Քննչական կոմիտեին նախագահը մեկնել է սահման:

«Դեռ անցյալ շաբաթ ես հայտարարեցի, որ մոտ 180 քննիչներ կամավորագրվել են մեկնելու համար, իրենք ընդգրկված էին ընդհանուր վարժանքներում՝ տեսական և գործնական, հենց առաջին վաշտը մեկնել է՝ նրանց հետ միասին պարոն Գրիգորյանը մեկնել է։ Ինքն է անձամբ ղեկավարում կոմիտեի կամավորների աշխատանքները», – ասաց Արթուր Մելիքյանը և նշեց, որ մի վաշտ էլ Քննչական կոմիտեից այս շաբաթ կմեկնի:

Նա ասաց, որ Հայկ Գրիգորյանի մեկնելն իրենց բնականոն աշխատանքին խոչընդոտ չէ, սակայն կան կամավորագրված քննիչներ, որոնց թույլ չեն տալիս մեկնել, որովհետև դատավարական առումով հրատապություն պահանջող գործառույթներ կան անելու, կկատարեն հետո կմեկնեն:

Դիտվել է 33839անգամ
Վերջին լուրեր