Անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները
:
Նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի առցանց հանդիպումը, որի գլխավոր հյուրն էր Նիդերլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ` արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր՝ Սվեն Կոպմանսը: Այս մասին հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից։
Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան՝ Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրեց՝ հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը՝ արտաքին քաղաքականության, Եվրոպական, մերձավորարևելյան զարգացումների, Նիդերլանդներ-Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ–Չինաստան, ինչպես նաև մի շարք այլ տարածաշրջանների վերաբերյալ:
Դեսպան Բալայանի նախաձեռնությամբ նաև անդրադարձ կատարվեց Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային, որի կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշեցին Թուրքիայի գործողություններն անընդունելի են և անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները: