10 / Նոյեմբեր / 2020 : 09-13

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Հ․  Ալիեւս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վ․ Փաշինյանս եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վ․ Պուտինը հայտարարոււմ ենք հետեւյալի մասին

1. Հայտարարում է Ղարաբաղյան հակամարտության գոտում բոլոր տեսակի մարտական գործողությունների ամբողջական կրակի դադարեցում՝ սկսած հոկտեմբերի 10-ի 00,00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, /հետագայում Կողմեր/, մնում են իրենց գրավված դիրքերի վրա։ 

2. Աղդամի շրջանը եւ տարածքները, որոնք հսկվում են Հայկական Կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչեւ նոյեմբերի 20-ը։ 

3. Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով  եւ հատուկ տեխնիկայով։ 

4. Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրս բերմանը զուգահեռ։ Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով, ավտոմատ երկարացման հնարավորույամբ՝ հաջորդ 5 տարվա համար, եթե կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում, որ ցանկանում են դադարեցնել այս դրույթի կիրառությունը։ 

5. Կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման արդյունավետության եւ վերահսկողության համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն։ 

6. Հայաստանը մինչեւ նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչեւ դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա 3 տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, խաղաղապահները կարող են հետագայում տեղակայվել այդ ճանապարհի անվտանգությունը ապահովելու համար։ 

7. Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո

8. Իրականացվում է ռազմագերիների  եւ մյուս պահվող անձերի փոխանակություն 

9. Ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար։

Նշենք նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Սոչի՝ ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություններ անցկացնելու։

Դիտվել է 69217անգամ
Վերջին լուրեր