10 / Նոյեմբեր / 2020 : 18-07

Ռազմական դրության պայմաններում արգելվում են հավաքները. ՀՀ Ոստիկանություն

Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ  հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց։

ՀՀ Ոստիկանություն

Դիտվել է 18440անգամ
Վերջին լուրեր