
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սկսվելու, որոնք շարունակվելու են ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլեւ փետրվարի 8-ի երեկոյից ամենուրեք ձյան տեսքով են սպասվում: Ուրբաթ տեղ-տեղ սպասվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 25-30 մ/վ: Փետրվարի 8-11-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Երեւանում տեղումներ են սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝ +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։


Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +11+14,
Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+14,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+19,
Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+19 (հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23)։

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։