Ազատության հրապարակից 79 անձ բերվել է ոստիկանություն

Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից 79 անձ բերվել է ոստիկանություն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«ժամը 13:30-ի դրությամբ 79 անձ բերվել է ոստիկանություն»,- նշեցին ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը:
17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: