Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Նոյեմբեր / 2020 : 09-24

Փաստացի, Ալիևը, բացի հայրենազրկումից, նպատակ ունի նաև մեզ բոլորիս մինչև ծոռ ու կոռ պարտքի տակ գցել. Էդմոն Մարուքյան

Քանի որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան գրառման տեսքով հայտարարեցին, որ չեն պատրաստվում գալ խորհրդարան և քննարկել ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը և իրավիճակից հնարավոր ելքերը, փորձենք մեր պետության համար առանցքային կարևոր մի քանի հարց պարզաբանել իրենց հարազատ այս հարթակում։

Հարգելի՛ Իմ քայլի պատգամավորներ, այսօր Ալիեվը հայտարարեց, որ Բաքուն «կգնահատի այս տարիների ընթացքում Հայաստանի գործողությունների հետևանքով Ադրբեջանի կրած բարոյական ու նյութական վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից»։

Սրանով, փաստացի, Ալիևը, բացի հայրենազրկումից, նպատակ ունի նաև մեզ բոլորիս մինչև ծոռ ու կոռ պարտքի տակ գցել։

Խնդրում ենք մի քանի ֆեյսբուքյան ստատուսով պարզաբանել՝ եղե՞լ է արդյոք նման քննարկում Ալիևի հետ, և արդյո՞ք այս քայլը ևս համաձայնեցված է եղել վարչապետի հետ։

Էդմոն Մարուքյան

Դիտվել է 32656անգամ
Վերջին լուրեր