Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Նոյեմբեր / 2020 : 14-54

Քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Տեղեկությունը հաստատեցին վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը:

Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Ֆրանկլին Գոնսալեսի դեմ հարուցված քրեական գործը: Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:

Դիտվել է 15431անգամ
Վերջին լուրեր