16 / Նոյեմբեր / 2020 : 19-33

Ստեփանավանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է.

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Սպիտակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»։

Դիտվել է 27192անգամ
Վերջին լուրեր