Հարուկի Մուրակամիի «Կենգուրուի կոմյունիկե» վաճառքի ամբողջ գումարը տրամադրվելու է արցախցի բալիկներին՝ ձմեռային տաք հագուստներ, անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար
Մարգարետ Ասլանյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դիմում եմ ընկերներիս, բոլոր ընթերցողներին, Աննախադեպ գին ենք հայտարարել մեր նոր՝ Հարուկի Մուրակամիի «Կենգուրուի կոմյունիկե» կարճ պատմվածքների գրքի համար՝ ընդամենը 1490 դրամ։
Վաճառքի ամբողջ գումարը տրամադրելու ենք մեր արցախցի բալիկներին՝ ձմեռային տաք հագուստներ, անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։
Վստահ եմ, որ 1490 դրամ ես և դուք ծախսում ենք գրեթե ամեն օր՝ գուցե շատ անպետք, ոչ առաջնային բաների վրա։ Խնդրում եմ միացեք, երեխաներին օգնենք․․․
Առաքումն իրականցնում ենք անվճար»։
Մանրամասները այստեղ Երևանյան էսքիզ հրատարակչություն/Yerevanyan Esquiz Publishing House