18 / Նոյեմբեր / 2020 : 11-31

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան․ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

ԱԳն խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Շնորհակալ եմ, պարոն նախարար:

Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, ով անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն:

Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան»:

Դիտվել է 15228անգամ
Վերջին լուրեր