18 / Նոյեմբեր / 2020 : 17-33

Ապարանի, Ճամբարակի, Սևանի ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում. Գորիսում՝ ձնախառն անձրեւ

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտվել է 12848անգամ
Վերջին լուրեր