19 / Նոյեմբեր / 2020 : 10-13

Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի ճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Դիտվել է 13633անգամ
Վերջին լուրեր