19 / Նոյեմբեր / 2020 : 17-10

Ցուցարարին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։

Հանգամանքները պարզվում են։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Առնչվող հրապարակումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան, հարվածելով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն, անցավ 

Դիտվել է 25094անգամ
Վերջին լուրեր