Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Նոյեմբեր / 2020 : 14-39

ԱԻ նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին փոխարինեց Անդրանիկ Փիլոյանը․ պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆելիքս Ցոլակյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԻ նախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում։

Դիտվել է 11615անգամ
Վերջին լուրեր