Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը․ Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում։