20 / Նոյեմբեր / 2020 : 15-08

Զարուհի Բաթոյանին կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը․ պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Մեսրոպ Առաքելյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-նշված է նախագահի հրամանագրում:

Դիտվել է 7622անգամ
Վերջին լուրեր