ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրեց տեղեկություն տրամադրել պատերազմից հետո գերեվարված 10 անձանց մասին

ՄԻԵԴ-ը թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն եւ հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչեւ նոյեմբերի 27-ը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
«ՄԻԵԴ-ը թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն եւ հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչեւ նոյեմբերի 27-ը:
Նոյեմբերի 11-ին առեւանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչեւ նոյեմբերի 30-ը»,- ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարության մեջ: