Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ. Մայր Աթոռից հաստատում են
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։
Տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրերս քննադատել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նա Ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ-ում սպառնացել են՝ նպատակ ունենալով սաստել նրա կողմից հնչեցվող քննադատությունը։
NEWS.am-ին ԱԱԾ լրատվության ծառայությունից հայտնեցին, որ Մայր Աթոռի դիվանապետն ԱԱԾ չի հրավիրվել։