Եթե չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյանը՝ նորանշանակ ԱԳ նախարարին
Նորանշանակ ԱԳ նախարարն այսօր խայտառակ հայտարարություն արեց, և ես ոչ մի հույս չեմ կապում հայկական դիվանագիտության հետ, որի ղեկավարն արտգործնախարարն է, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նա հայտարարել է, որ մենք պարտվել ենք ռազմի դաշտում, ոչ դիվանագիտության: Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ կոնկրետ իրենից», - նշեց պատգամավորը: