27 / Նոյեմբեր / 2020 : 17-54

Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է

Հավաքների ազատության արգելքը վերացված է: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»,- գրել է Ղազինյանը:

Դիտվել է 26153անգամ
Վերջին լուրեր