30 / Նոյեմբեր / 2020 : 14-23

Ադրբեջանն օկուպացված երկիր է դարձել ու դեռ հարց է, բացի Ռուսաստանից էլ ովքեր են այն օկուպացրել. Քաղաքագետ

Արցախն Ադրբեջանի Տրոյական Ձին.

Հայաստանում անկումային տրանադրություններ են, ինչը հասկանալի է: Պարտությունը դառն է, զոհերի վիշտը ծանր, վիրավորներն, պատերազմի հաշմանդամները, փախստականները մեր կողքին են լինելու ու մենք պարտավոր ենք հոգալ նրանց կարիքները:

Տարածքների կորուստը մեզ զրկել է անվտանգային խորությունից: Շատերի մոտ փախուստի տրամադրություն է տիրում, ինչն ամենավտանգավորն է:

Այս ամենը հասկանալի է, սակայն որքանով ենք մենք ընկալում, թե իրականում ինչ է կատարվում Հարավային Կովկասում ու մեր մեծ տարածաշրջանում ինչպիսի մաշտաբային փոփոխություններ են սկսվել ու դրանք ինչ վտանգներ, ու ամենակարևորն, ինչ հնարավորություններ են բացում մեզ համար: Դրա համար պետք է սառը դատողություն ու սթափ միտք:

Փորձենք գնահատել կատարվածն ու սպասելիքները:

Ադրբեջանը կարծես թե մեծ ձեռքբերում ունի ու այնտեղ հաղթական տրամադրություններ են, սակայն արդեն սթափ ադրբեջանցիները սկսում են հասկանալ, թե ինչ «նվեր» են ստացել։ Սկսում են հասկանալ, որ Արցախն իրականում Տրոյական Ձի է։ Եթե 1920-ին Կարմիր Բանակը Ադրբեջանից է մուտք գործել Հարավային Կովկաս, ուենալով Քեմալի աջակցությունը, փոխարենը ստանալով տարածքային դիվիդենտներ, ապա 2020-ին«Կորմիր Բանակ» մուտք է գործել Հայաստանից։

Ռուսական խաղաղապահներն, իրականում, ռազմական բազա են, ինչը ֆորմալ առումով Ադրբեջանի տարածքում է տեղակայվել, այս անգամ նույնպես Թուրքիայի համաձայնությամբ։ Արցախն «կախված» է Ադրբեջանի գլխին ու հիմնական զարգացումներն առջևում են։

Ֆիքսենք, Ադրբեջանն օկուպացված երկիր է դարձել ու դեռ հարց է, բացի Ռուսաստանից էլ ովքեր են այն օկուպացրել․ թուրքե՞րը, Բրիթիշ Փետրոլիո՞ւմը, իսրայելական ռազմական հետախուզությո՞ւնը, թե էլի՞ խաղացողներ կան։ Ադրբեջանն, փաստորեն, հասարակաց միջանցք է դարձել։ Ալիևին ադրբեջանցիները դեռ դատելու են։ Փաստորեն երկու նիկոլ կա, մեկն իրենց մոտ, մեկը՝ մեր։

Շուշին ու Քյալբաջարը ծուղակներ են՝ «պարկեր», զրկված կոմունիկացիաներից ու կենսագործունեության տարրական պայմաններից, որոնք անիմաստ ռեսուրսներ են խլելու։ Մեղրին, թյուրքական երազանքը, գործելու է ռուսական վերահսկողության տակ։ Իրանի համար Ադրբեջանն ազգային անվտանգության սպառնալիք է, որի դեմ Իրանը զգույշ, բայց գիտակցված կերպով գործելու է։ Վրաստանը նշանակությունը, որպես կոմունակացիաների հանգույց, սկսում է նվազել։

Այս ամենն ընդամենը Հարավային Կովկասի կտրվածքով, իսկ եթե Մեծ Մերձավոր Արևելքի սպասվող տրանսֆորմացիաների քողի տակ դիտարկենք այս ամենը, ապա հետաքրքիր հորիզոններ են բացվում, որոնց մասին հետագայում կխոսենք։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Դիտվել է 41962անգամ
Վերջին լուրեր