01 / Դեկտեմբեր / 2020 : 22-34

Քաբուլում պայթեցվել է ՌԴ դեսպանության ավտոմեքենան

Քաբուլում պայթեցվել է Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանության մեքենան, աշխատակիցները թեթեև ցնցում են ստացել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել:

«Միջադեպը տեղի է ունեցել դեսպանության մոտակայքում: Ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, որը գտնվել է տրանսպորտային միջոցի մեջ»,- հայտնել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ «նախնական գնահատմամբ՝ ահաբեկչության առարկա պետք է դառնար դիվանագիտական առաքելության մեքենայի առջևով ընթացող պիկապը, որում գտնվել են Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի զինծառայողները, թեև չի բացառվում հարձակումը ռուս քաղաքացիների դեմ:

Զախարովան հավելել է, որ ՌԴ-ն Աֆղանստանից պահանջում է «միջադեպի մանրակրկիտ հետաքննություն իրականացնել»:

Դիտվել է 11804անգամ
Վերջին լուրեր