Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2020 : 16-11

Ընդդիմությունը հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը

Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի ձևավորած՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարժման Խորհրդի նիստից հետո։

«Հայրենիքի փրկության շարժումը» ձևավորել է իր Խորհուրդը։ Խորհրդի նախագահն է Վազգեն Մանուկյանը, համակարգողն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներակայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Խորհրդի անդամներն են Արցախը հանձնելու հայտարարության դեմ արտահայտված 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև ևս 15 մտավորականներ, հասարակական գործիչներ, որոնք վայելում են հանրության վստահությունը։

Քննարկել են նաև ճանապարհային քարտեզն ու անցումային կամ հակաճգնաժամային ծրագրերը։

Վազգեն Միքայելի Մանուկյանը 74 տարեկան է։

Նա Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետն է, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թվականներին:

 

Դիտվել է 32176անգամ
Վերջին լուրեր