Մոսկվան ԵԱՀԿ-ից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Ղարաբաղում կարգավորման հարցում․ Լավրով

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը,- փոխանցում է «ՌԻԱ նովոտի»-ն:
Ըստ նրա՝ հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջարկ ունենալ:
«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Մենք դա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, որին մենք կշարունակենք օժանդակել ամեն կերպ: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համագործակցությունը», - ասել է Լավրովը: