Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Դեկտեմբեր / 2020 : 08-32

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տրամադրեց տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

 

Այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչեւ դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր եւ լուսանկարներ տրամադրելու համար»,- հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Դիտվել է 43323անգամ
Վերջին լուրեր