Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Դեկտեմբեր / 2020 : 11-56

 Հայաստանի որոշ սահմաններին տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են. Փաշինյան

Ուզում եմ մի ցավոտ թեմայի անդրադառնալ. այս օրերին Հայաստանի որոշ սահմաններին տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են: Այս մասին այսօր կայացած ուղերձի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե չպետք է խուճապի մատնվել:

«Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են և ցավով են ընդունվում մեր որոշ հայրենակիցների կողմից, սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է մեր ՀՀ սահմանի երկայնքով, խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է»,- ասաց նա և շեշտեց, որ տարբեր տիպի գործնական խնդիրներ կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն:

«Դրանց վրա մենք աշխատում ենք, բայց կրկնում եմ՝ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է ՀՀ սահմանի երկայնքով, պետք է խնդրեմ այս առիթով ամեն անգամ խուճապային տրամադրության մեջ չընկնել, մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- հայտարարեց նա:

Դիտվել է 68414անգամ
Վերջին լուրեր