05 / Դեկտեմբեր / 2020 : 14-57

Դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը. Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը:

նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»:

Դիտվել է 110109անգամ
Վերջին լուրեր