05 / Դեկտեմբեր / 2020 : 17-32

Նիկոլ Փաշինյանը թող հեռանա կամավոր, հակառակ դեպքում կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան

Ազատության հրաապարակում ընթացող հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։

Մենք նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է: Այս մասին Ազատության հրապարակում ասաց Վազգեն ՄանուկյաՄը:

«Կարևորագույն հարցերից մեկը վերաբերում է մեր գերիներին, անհետ կորածներին, զոհվածների ընտանիքներին օգնելու հարցը:

Այն փախստականներին օգնելու հարցը, ովքեր մեր մեղքով հայտնվեցին Հայաստանում որպես փախստական: Պետք է Արցախում ստեղծել հնարավորություն, որպեսզի մեզ մնացած մասը կարողանա ընդունի իր բնակիչներին: Սա պետք է լինի կառավարության ամենօրյա աշխատանքը»,-ասաց նա:

«Կարևոր հարց է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Դրանց նպատակը մեր ժողովրդի միջոցով իրեն գեոպոլիտիկ հարցերը լուծելն է՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է այդ դաշտը մաքրել»-ասաց նա:

Մանուկյանի խոսքերով, ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը, պետք է ոտքի կանգնենք, ինքնավստահություն ձեռք բերենք, հավատանք մեր ուժերին, գնանք առաջ, նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքերը. «Խոչընդոտներ շատ կան, սակայն հիմա գլխավոր խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է: Թող հեռտանա կամավոր, հակառակ դեպքում կհեռանա զոռով»:

Դիտվել է 23655անգամ
Վերջին լուրեր