Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 18-50

 

Ովքեր կարող են օգտվել 8-րդ աջակցության ծրագրից․ մանրամասներ

8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետեւյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ եւ ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի եւ դեղորայքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Սիրելի քաղաքացիներ, կայքն արդեն գործում է !!

8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետեւյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ եւ ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի եւ դեղորայքի:

Շահառուներ են նաեւ հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում եւ վարսավիրանոցներում աշխատողները եւ անհատ ձեռնարկատերերը»,- գրել է նա։

Նաիրի Սարգսյան

Դիտվել է 6200անգամ
Վերջին լուրեր