Կրակոցներ Երևանում, մեկ անձ վիրավոր է
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով կա վիրավորված անձ։ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են, որից քիչ հետո ստացվել է երկրորդ ահազանգը։
«Հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել մեկ անձ: Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ Հայտնաբերվել են կրակված պարկուճներ»,- նշեց նա՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։